Խորհրդարանական մեծամասնությունը գրանցել է հունիսի 20-21-ին խորհրդարանի հարակից տարածքում զարգացած իրադարձությունների մասին որոշման նախագիծը
Խորհրդարանական մեծամասնությունը մշակել և գրանցել է 2019 թվականի հունիսի 20-21-ին Վրաստանի խորհրդարանի պալատի հարակից տարածքում զարգացած իրադարձությունների մասին որոշման նախագիծը:
Նախագծի մասին այսօր զրուցել է փոխխոսնակ, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Գիա Վոլսկին՝ մամլո ասուլիսին:
Որոշումը բաղկացած է 10 կետից:
Ըստ որոշման նախագծի, Վրաստանի խորհրդարանը հիմնվում է Վրաստանի Սահմանությանը և դրա հիմնական սկզբունքներին, Վրաստանի Սահմանադրությամբ ճանաչված մարդու հիմնական իրավունքներին և ազատություններին:
Որոշման նախագծում նշված է, որ Վրաստանի խորհրդարանը իշխանության համապատասխան մարմիններին կոչ է անում առանձնահատուկ ջանքեր ուղղել 2019 թվականի հունիսի 20-21-ին զարգացած իրադարձությունները հետաքննելու համար: