Վճռաբեկ դատարանում, սեպտեմբերից սկսվելու է Խորավայի փողոցում սպանության գործի քննարկումը
Վճռաբեկ դատարանում, սեպտեմբերից սկսվելու է Խորավայի փողոցում սպանության գործի քննարկումը

Վճռաբեկ դատարանում, սեպտեմբերից սկսվելու է Խորավայի փողոցում սպանության գործի քննարկումը: Արդեն հայտնի է, որ երկրորդ ատյանի կոլեգիայի նախագահն է լինելու դատավոր Մուրման Իսաևը: Այս մասին Առաջին ալիքին է հայտնել կալանավորված անչափահասներից մեկի փաստաբանը:

Երկրորդ ատյանում պաշտպանական կողմը բողոքարկելու է քաղաքային դատարանի որոշումը: Իր հերթին, վճիռը բողոքարկում է գլխավոր քննչական գերատեսչությունը, որը վճռի ընդունումը պահանջում է իր կողմից ներկայացված որակավորմամբ:

Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշման համաձայն, անչափահասին, որը մեղադրվում էր Լևան Դադունաշվիլու և Դավիթ Սարալիձեի սպանության մեջ, մեղավոր են ճանաչել Լևան Դադունաշվիլու սպանության մեջ և նրան դատապարտել 10 տարի ազատազրկման:

Ինչ վերաբերում է երկրորդ անչափահասին, ով մեղադրվում էր Դավիթ Սարալիձեի սպանության մեջ, դատավորի որոշմամբ, նրա մեղքը վերաորակավորվել է և անչափասը մեղավոր է ճանաչվել սպանության փորձի համար: Նրան սահմանվել է 9 տարի և 9 ամիս ազատազրկում: