Կոչ եմ անում բոլորին, ձեռնպահ մնալ իմ երեխայի և իմ ընտանիքի անվան օգտագործումից և սպեկուլացիաներից. Զազա Սարալիձե
Կոչ եմ անում բոլորին, ձեռնպահ մնալ իմ երեխայի և իմ ընտանիքի անվան օգտագործումից և սպեկուլացիաներից. Զազա Սարալիձե

Կոչ եմ անում բոլորին, ձեռնպահ մնալ իմ երեխայի և իմ ընտանիքի անվան օգտագործումից և սպեկուլացիաներից,-այս մասին Խորավայի փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի հայրը, Զազա Սարալիձեն հայտարարել է բողոքարկիչ դատարանի կողմից վճիռը հայտարարելուց հետո:

«Դուք լավ գիտեք թե տարի ու կես ես ինչպես էի պայքարում: Առաջին անգամ ինձ մոտ զգացում է առաջացել, որ արդարությունը կհաղթի, սակայն դա չի նշանակում, որ արդարությունը ամբողջովին հաղթել է: Պայքարը շարունակվում է, ես շարունակելու եմ պայքարել և թող ոչ մեկ չմտածի, որ կողքի եմ քաշվելու: Կոչ եմ անում իշխանություններին, որ շատ քիչ ժամանակ է նրանց մնացել, բոլորը պետք է պատասխան տան օրենքի առջև: Կոչ եմ անում բոլորին, ձեռնպահ մնալ իմ երեխայի և իմ ընտանիքի անվան օգտագործումից և սպեկուլացիաներից»,-հայտարարել է Զազա Սարալիձեն:

Բողոքարկիչ դատարանը անչափահաս Դավիթ Սարալիձեի խմբովի կանխամտածված սպանության մեջ Գ. Ջ.-ին ճանաչել է մեղավոր: Ինչ վերաբերում է Գ. Բ.-ին, նրա դեմ մեղադրող կողմի հայցը չի բավարարվել և նրան Դավիթ Սարալիձեի սպանության գործում բողոքարկիչ դատարանը ճանաչել է անմեղ: Բողոքարկիչ դատարանը ուժի մեջ է թողել քաղաքային դատարանի որոշումը Լևան Դադունաշվիլիի սպանության կապակցությամբ և մեղավոր ճանաչել Գ. Բ.-ին: Դրա հետ մեկտեղ, փոխվել է նրանց պատժի չափսը և սահմանել 11-11 տարով ազատազրկում:

51-րդ դպրոցի աշակերտներ Դավիթ Սարալիձեն և Լևան Դադունաշվիլին մահացու վիրավորվել էին 2017 թվականի դեկտեմբերի 1-ին, Խորավայի փողոցում: Պատանիներից մեկը մահացել էր հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, իսկ մյուսը հիվանդանոցում տեղավորելու երկրորդ օրը:

Սպանության մեղադրանքով ձերբակալել էին երկու անչափահասի: