Վրաստանում յուրաքանչյուր 141 նորածնից մեկը մահանում է. ՄԱԿ-ում Երեխաների հիմնադրամի զեկույցը
Վրաստանում յուրաքանչյուր 141 նորածնից մեկը մահանում է. ՄԱԿ-ում Երեխաների հիմնադրամի զեկույցը

Համաշխարհային մասշտաբով նորածինների մահացության ցուցանիշը կրկին ահազանգող է:

Նորածինների մահացության ցուցանիշի հետ կապված զեկույցը հրապարակել է ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամը: Զեկույցում Վրաստանը ներկայացված է Եվրոպայի շրջանում և մայրցամաքի մասշտաբով 115 միավորով զբաղեցնում է վերջին, 5-րդ հորիզոնակաը: ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամի զեկույցում նշված է, որ Վրաստանում յուրաքանչյուր 141 նորածնից մեկը մահանում է: Եվրոպայի  մասշտաբով, վերջին տեղում են Ադրբեջանը (1-55), Մոլդովան (1-84), Մակեդոնիան (1-120) և Հայաստանը (1-135):

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, նորածինները փրկվելու ամենամեծ շանսերն ունեն Ճապոնիայում (1-1,111), Իսլանդիայում (1-1000) և Սինգապուրում (1-909): Ամենաշատ նորածին է մահանում Պակիստանում (1-22), Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում (1-24) և Աֆղանստանում (1-25):