Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցելու է ՄԱԿ֊ի հիմնադրման 75֊ամյա հոբելյանին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր, համաշխարհային լիդերների հետ միասին մասնակցելու է, ՄԱԿ֊ի հիմնադրման 75֊ամյա հոբելյանին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը, որը համավարակի պատճառով անց է կացվելու առցանց ռեժիմում։ Այս մասին տեղեկությունը տարածում է նախագահի մամուլի ծառայությունը։
Ըստ նրանց, միջոցառումը սկսվելու է Թբիլիսիի ժամանակով ժամը 17։00֊ին։
Վրաստանի նախագահի ուղերձը ՄԱԿ֊ի անդամ պետությունների առաջնորդներին և հանրությանը հեռարձակվելու է տեսաուղերձի ռեժիմում։