Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 81 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 81 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է՝ stopcov.ge կառավարության հատուկ կայքում:
Երկրում վարակից մահացածների թիվը կազմել է՝ 7 563:
Վերջին 24 ժամում «կովիդ 19» է հաստատվել 3 212 մարդու մոտ, ապաքինվել է 5 017 վարակված:
Երեկ ՝ սեպտեմբերի 1-ին, Վրաստանում կորոնավիրուսով վարակվել էր 3 886 մարդ, ապաքինվել է 4 103 պացիենտ, մահացել է 74 հիվանդ: