Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 50 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 50 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Երկրում վարակից մահացածների թիվը կազմել է՝ 7 917:
Վերջին 24 ժամում «կովիդ 19» է հաստատվել 1 965 մարդու մոտ, ապաքինվել է 3 996 վարակված:
Երեկ ՝ սեպտեմբերի 6-ին, Վրաստանում կորոնավիրուսով վարակվել էր 1 120 մարդ, ապաքինվել է 4 905 պացիենտ, մահացել է 61 հիվանդ: