Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 30 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 30 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:
Երկրում վարակից մահացածների թիվը կազմում է 8 817:
Վերջին 24 ժամում, «Կովիդ 19» հաստատվել է 1 132 մարդու մոտ, ապաքինվել է 2 956 պացիենտ:
Երեկ ՝ սեպտեմբերի 25-ին, Վրաստանում կորոնավիրուսով վարակվել էր 1 597 մարդ, ապաքինվել է 1 189 պացիենտ, մահացել է 38 հիվանդ: