Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 53 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 53 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 53 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայք էջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 404:

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 22 444 նոր դեպք, ապաքինվել է 13 245 պացիենտ:

Երեկ, փետրվարի 9-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 25 161 դեպք, ապաքինվել է 16 789 պացիենտ, մահացել է 51 մարդ։