Վրաստանում սկսում է աշխատել Խաղաղության կորպուսի կամավորների 19-րդ խումբը

Խաղաղության կորպուսը շարունակում է ծառայել վրաց ժողովրդին և հուլիսի 5-ին 42 նոր կամավոր կանցկացնի երդմնակալության արարողություն,- այս մասին նշված է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգերի կողմից տարածած տեղեկությունում:

Կամավորների երդմնակալության արարողությունը կանցկացվի այսօր, Թբիլիսիի պետական բժշկական համալսարանում՝ 12:00-ից մինչև 13:30-ը: Արարողության ներկա են գտնվելու Վրաստանում Ամերիկայի դեսպանի պաշտոնակատար Եղիսաբեթ Ռուդը, Ամերիկայի դեսպանության, Վրաստանի կրթության նախարարության, շրջանային և տեղի կառավարությունների, գործընկեր կազմակերպությունների և ինստիտուտների ներկայացուցիչներ, հյուրընկալող ընտանիքներ և Խաղաղության կորպուսի աշխատակիցներ:

Դեսպանության տեղեկությամբ, սա կամավորների 19-րդ խումբն է, որը ծառայելու է Վրաստանում:

Նոր ուսումնական տարվանից, երկրի 10 շրջաններում, կամավորների մասը Վրաստանի հանրային դպրոցներում կուսուցանի անգլերեն, իսկ մյուս մասը կաշխատի ոչ կառավարական սեկտորում և համայնքում գործող կազմակերպություններում: Այս շրջաններն են. Աջարիա, Գուրիա, Իմերեթի, Կախեթի, Քվեմո Քարթլի, Շիդա Քարթլի, Մցխեթա-Մթիանեթի, Ռաճա-Լեչխումի, Սամեգրելո և Սամցխե-Ջավախք:

«Խաղաղության կորպուսը Վրաստանում գործում է Վրաստանի կառավարության պաշտոնական հրավերով և ապահովում է որակավորված կադրերի տեղափոխումը Վրաստան, որոնք կնպաստեն երկրի սոցիալական և տնտեսական զարգացմանը, ինչպես նաև վրացիների և ամերիկացիների միջև փոխըմբռնման ձևավորմանը»,- նշված է դեսպանության տեղեկությունում: