Վրաստանում կորոնավիրուսների դեպքերի թիվը աճել է մինչև 306, որից 69-ը՝ առողջացել  են
Վրաստանում կորոնավիրուսների դեպքերի թիվը աճել է մինչև 306, որից 69-ը՝ առողջացել են

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ վեբկայքում:

Ըստ այդմ, Վրաստանում մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսի 306 դեպք: Նրանց թվում 69 քաղաքացի ապաքինվել է: Երեք պացիենտը մահացավ կորոնավիրուսի հետևանքով:

Վրաստանի երեք քաղաքացի արտասահմանից տեղափոխվել են բուժօգնություն ստանալու համար։ Կարանտինային ռեժիմը անցնում են 4990 մարդ, իսկ ստացիոնար հսկողության տակ է գտնվում 462 մարդ: