Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 39 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 39 պացիենտ,- այս մասին համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիճինավան հայտարարել է, կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Համավարակի տարածումից ի վեր, Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասել է 2 352-ի:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 1 784 նոր դեպք, ապաքինվել է 4 119 մարդ: