Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 38 պացիենտ: Այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան հայտարարել է կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը կազմում է 853:
«Ցավոք Վրաստանում վերջին 24 ժամում ունենք մահվան դեպքեր: Մահացել է 38 պացիենտ, այդ թվում 16-ը՝ Թբիլիսիում, 8-ը՝ Աջարիայում, 8-ը՝ Իմերեթիում, մեկը՝ Շիդա Քարթլիում, երեքե՝ Քվեմո Քարթլիում, իսկ երկուսը՝ Կախեթիում: 2020 թվականի փետրվարի 26-ից առ այսօր, ունենք 853 մահվան դեպք»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: