Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 297-ը կապված է Թբիլիսիի, 189-ը՝ Աջարիայի, իսկ 150-ը՝ Իմերեթիի հետ
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 297-ը կապված է Թբիլիսիի, 189-ը՝ Աջարիայի, իսկ 150-ը՝ Իմերեթիի հետ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 680 դեպքից 297-ը կապված է Թբիլիսիի, 189-ը՝ Աջարիայի, իսկ 150-ը՝ Իմերեթիի հետ:

Մնացած դեպքերը բաշխվում են այլ շրջաններով:

«Ցավոք, Թբիլիսիում դեպքերի աճ է դիտվում: Այստեղ ունենք 297 վարակակիր: Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 189 նոր դեպք, Իմերեթիում՝ 150, Քվեմո Քարթլիում 11 նոր դեպք, Շիդա Քարթլիում – 12, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում – 3, Կախեթիում, 2, Մցխեթա-Մթիանեթիում 9 նոր դեպք, Գուրիայում – 6, Սամցխե Ջավախեթիում՝ 1 դեպք»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն: