Վրաստանում Իրանի դեսպանությունը նախազգուշացնում է իր քաղաքացիներին, որ Վրաստանում Եվրամիության բնակության իրավունք չեն կարող ստանալ
Վրաստանում Իրանի դեսպանությունն իր երկրի քաղաքացիների համար տարածում է հայտարարություն, որում մեկնաբանում է, որ Վրաստանում անհնար է ստանալ Եվրամիության բնակություն, նման խոստումը կապված է խարդախության և թրաֆիքինգի հետ:
Այդ մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:
Ինչպես ասվում է գործակալության տարածած տեղեկությունում, այն դեպքում, եթե նման հարցի առնչությամբ Իրանի քաղաքացիները ունենան խնդիրներ, դեսպանատունը պատրաստ է օգնություն ցուցաբերել նրանց:
Հայտարարությունում Իրանի դեսպանությունը իր երկրի քաղաքացիներին մեկնաբանում է, որ Վրաստանը Եվրամիության անդամ չէ և 2017 թվականի մարտից Եվրամիությունը միայն վիզային ռեժիմն է չեղարկել Վրաստանի քաղաքացիների համար:
Դեսպանությունը նշում է Վրաստանի քաղաքացիություն ստանալու օրինական ճանապարհների մասին: Մասնավորապես, դա հնարավոր է Վրաստանի քաղաքացու հետ ամուսնությամբ կամ երկրում մշտապես ապրելով 10-15 տարի հետո: