Վրաստանում, հունվարի 25-27-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ
Վրաստանում, հունվարի 25-27-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ

Վրաստանի միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, հունվարի 24-ին, Վրաստանի որոշ շրջաններում կրկին ձյուն կտեղա: Կփչի արևմուտքի ուղղությամբ քամի: Օդերևութաբանների կանխատեսմամբ, հունվարի 25-27-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կսաստկանա սառնամանիքը:

Արևմտյան Վրաստանի որոշ շրջաններում, գիշերվա ժամերին օդի ջերմաստիճանը կլինի -4, -6, Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում -8, -15, լեռնային գոտում՝ -20 աստիճան:

Հունվարի 25-ին, իջվածքում օդի ջերմաստիճանը կլինի +1, +6 աստիճան, իսկ հունվարի 26-27-ին կհասնի +7, +12 աստիճանի:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 25-27-ին գիշերը սպասվում է -1, -3 աստիճան, ցերեկը՝ +8, +10 աստիճան: