Վրաստանում հունիսի 19-ի օրվա վերջից մինչև հունիսի 22-ը սպասվում են ժամանակ առ ժամանակ տեղումներ, տեղ-տեղ՝ առատ
Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ հունիսի 19-ի վերջից մինչև հունիսի 22-ը Վրաստանի մեծ մասում սպասվում են տեղումներ, որոշ տեղերում՝ առատ։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ հնարավոր է կայծակ, կարկուտի և քամու ուժգնացում։
«Վրաստանի գետերում պահպանվում է ջրի բարձր մակարդակ։ Սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել ջրի մակարդակի բարձրացման մինչև վտանգավոր մակարդակներ առանձին գետերի ավազաններում (Էնգուրի, Ռիոնի, Արագվի, Իորի, Ալազանի), փոքր գետերի վրա ջրհեղեղների, ինչպես նաև բլրոտ և լեռնային շրջաններում սողանքների և սելավների առաջացման և ակտիվացման (վտանգի բարձր մակարդակ)», – ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հայտարարության մեջ։