Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք

Վրաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսի ևս մեկ դեպք: Այս նասին հայտարարել է Հիվանդությունների հսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Ինչպես նշել է Գամղրելիձեն, վարակվածը Վրաստանի քաղաքացի է, ով երկիր էր մուտք գործել Իտալիայից:

Այս պահի դրությամբ, Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 4 դեպք: Այստեղից երկուսը ճամփորդել է Իրանում, երկուսը՝ Իտալիայում:

Ամիրանի Գամղրելիձեի հայտարարությամբ, վարակակիրներից երեքի առողջական վիճակը բավարար է, չորրորդ հիվանդի վիճակը, համեմատաբար, ուշագրավ է: