Վրաստանում Ֆրանսիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Դավիթ Զալկալիանիի հետ
Վրաստանում Ֆրանսիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Դավիթ Զալկալիանիի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պասկալ Մենյեի հետ անցկացրել է հրաժեշտի հանդիպում:

Արտաքին գերատեսչության տեղեկությամբ, հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերը, հատկապես ընդգծվել է բարձր մակարդակի այցերի և «Դիմիտրի Ամիլախվարիի անվան վրաց-ֆրանսիական երկխոսության» նշանակության մասին: Ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական և բնագավառային համագործակցության հետագա խորացման ներուժը:

Նախարարը ֆրանսիացի դիվանագետին շնորհակալություն է հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար և ապագա գործունեության մեջ մաղթել հաջողություններ: