Վրաստանում ցուրտ ու անձրեւոտ եղանակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ
Վրաստանում ցուրտ ու անձրեւոտ եղանակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ

Ցուրտ և անձրևոտ եղանակը Վրաստանում կշարունակվի մինչև այս շաբաթվա վերջ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Ըստ նրանց՝ տեղումներ են սպասվում առավելապես ձյան տեսքով։

«Օդի ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում ցերեկը կլինի +2, +7 աստիճան։

Ցուրտ ու ձնառատ եղանակը կպահպանվի նաև Թբիլիսիում։

Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +4, +6 աստիճան, գիշերը սպասվում է բացասական ջերմաստիճան»,- ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։