Վրաստանում այսօրվանից եղանակը կբարելավվի
Վրաստանում այսօրվանից եղանակը կբարելավվի

Վրաստանում այսօրվանից եղանակը կբարելավվի: Այս մասին Առաջին ալիքին հայտնել են Միջավայրի ազգային գործակալության օդերևութաբանական կանխատեսումների ծառայությունում:

Օդերևութաբան Դավիթ Լոլայի տեղեկությամբ, Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում այսօր օրվա առաջին կեսին կրկին կպահպանվեն տեղումները, սակայն օրվա երկրորդ կեսից ջերմաստիճանը կավելանա:

Նրա խոսքով, Արևմտյան Վրաստանի հարթավայրում օդի ջերմաստիճանը կլինի +12, +17-ին սահմաններում, իսկ Արևելյան Վրաստանում՝ մինչև +14:

Օդերևութաբանական կանխատեսումների ծառայության տեղեկությամբ, մայրաքաղաքում մարտի 19-20-ին սպասվում է փոքր անձրև, իսկ մարտի 21-ին՝ առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կհասնի +12-ի: