Վրաստանում այսօր և վաղն սպասվում է առանց տեղումների եղանակ
Վրաստանում այսօր և վաղն սպասվում է առանց տեղումների եղանակ

Վրաստանում այսօր և վաղն սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկվա ժամերին օդի ջերմաստիճանը կլինի +11 +16 աստիճան:

Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, փետրվարի 23-ին Արևմտյան Վրաստանի անձրև կտեղա, բարձրալեռ շրջաններում սպասվում է ձյուն: Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 7-12 աստիճան, իսկ փետրվարի 24-ին, եղանակը, համեմատարբ, կբարելավվի և կհասնի 13-18 աստիճանի:

Արևելյան Վրաստանում փետրվարի 23-24-ին տեղումներ կլինեն միայն առանձին շրջաններում, իսկ փետրվարի 24-ին օդի ջերմաստիճանը կլինի 13-18 աստիճան:

Օդերևութաբանները այսօր և վաղն առանց տեղումների եղանակ են կանխատեսում նաև Թբիլիսիում, իսկ փետրվարի 23-ին հնարավոր է տեղա անձրև: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի 14-16 աստիճան: