Վրաստանում, ավիաչվերթների հետ միասին սահմանափակվել է Իրանից ցամաքային ճանապարհով մուտքը
Վրաստանում, ավիաչվերթների հետ միասին սահմանափակվել է Իրանից ցամաքային ճանապարհով մուտքը

Ավիաչվերթների հետ միասին սահմանափակվել է Իրանից ցամաքային ճանապարհով մուտքը,- այս մասին  որոշում են կայացրել է արտակարգ համակարգող խմբի հանդիպմանը:

Րոպեներ առաջ ավարտվել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ ստեղծված արտակարգ միջգերատեսչական համակարգող խմբի հանդիպումը:

Արտակարգ խումբը կառավարության ղեկավարն ստեղծել է Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվելուց անմիջապես հետո, որը գլխավորում է անձամբ:

Վարչապետը բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներից լսել է մանրամասն տեղեկություն վարակի տարածումից խուսափելու տեսանկյունից ընթացիկ և նախատեսված միջոցառումների մասին: