Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 028 նոր դեպք, ապաքինվել է 22 517 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 028 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 22 517 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 21 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 9 688 թեստ, այստեղից 6 768-ը արագ, իսկ 2 920-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 41,58 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 31,92 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 33,03 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 458 093 դեպք, որից 1 270 759 հիվանդ ապաքինվել է, 15 577-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 775 482 պատվաստում, օրական՝ 478։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 10 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 202 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 481 անձ:
Երեկ, փետրվարի 13-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 15 712 նոր դեպք, ապաքինվել է 21 623 պացիենտ, մահացել 40 մարդ: