Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, ապաքինվել է ևս 577 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, ապաքինվել է ևս 577 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 20 782 թեստ, այստեղից 18 761-ը՝ հակագենի արագ թեստով և 2 021-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 1,31%, վերջին 14 օրը – 2,2%, վերջին 7 օրը – 1,82%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 650 981 դեպք: Ապաքինվել է ևս 577 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 630 564:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է մեկ մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 16 766 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 864 300 պատվաստում, օրական՝ 577: