Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից չորսը բեռնատարի վարորդ է, մեկը՝ պացիենտ կարանտինային տարածքից
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից բոլորը ներկրված են:
Էզուգբաիայի խոսքով, նոր վարակակիրներից չորսը բեռնատարի վարորդ է, մեկը՝ պացիենտ կարանտինային տարածքից:
«Երկրում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք և նրանց թիվը հասել է 844-ի: Ապաքինվել է ևս երեք պացիենտ:
Նոր դեպքերը կրկին ներկրված են և բեռնատար ավտոմեքենաների վարորդներ են: Նրանց մի մասը գտնվում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում»,- հայտարարել է Էզուգբաիան և հավելել, որ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի վարակակիր պացիենտների վիճակը միջին և միջինից թեթև է: