Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից 145-ը կապված է Աջարիայի, իսկ 29-ը՝ Թբիլիսիի հետ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 196 նոր դեպքից 145-ը կապված է Աջարիայի, իսկ 29-ը՝ Թբիլիսիի հետ:
«Երեկ ունեինք հաստատված 2562 դեպք, ավելացել է ևս 196-ը»,- նշել է Էզուգբաիան:
Նրա խոսքով, Աջարիան կրկին մնում է ուշագրավ վայր:
«Վարակակիրների մեծ մասը կապված է կրկին Աջարիայի հետ, որի պատճառով առանձնահատուկ ուժեր են ուղղված դեպի Աջարիան: Հուսանք, շատ շուտ կնվազեն դեպքերը, կտեղայնացվեն և նաև կվերացվեն»,- հայտարարել է Էզուգբաիան:
Բացի այդ, Էզուգբաիայի մեկնաբանմամբ, ապաքինվածների թիվն ավելացել է 31-ով և այժմ կովիդ-կենտրոններում և հյուրանոցային բժշկական հաստատություններում բուժում է ստանում 1319 պացիենտ: