Ընթացիկ տարվա դեկտեմբերի 11-ի տվյալներով, 90 վարորդ սպառել է վարորդական վկայականի 100 միավորը, համապատասխանաբար, նրանց վարորդական իրավունքը կասեցվել է: 994 108 անձ պահպանել է 100 միավորը: Այս մասին Առաջին ալիքին տեղեկություն են փոխանցել ներքին գործերի նախարարությունից:
Այս պահի դրությամբ, երկրում վարորդական իրավունք ունի 1 230 689 անձ: Համապատասխանաբար, գրանցված միավորներից ոչ մեկը չի պակասել վարորդների շուրջ 81 տոկոսի մոտ:
Վարորդական վկայականի 100 միավորից բաղկացած համակարգը գործարկվել է 2017 թվականի հուլիսի մեկից և ենթադրում է տարբեր խախտումների հետևանքով միավորների որոշ քանակի կրճատում: Միավորների զրոյացման դեպքում, կասեցվում է տվյալ անձի վարորդական իրավունքը: Այն վերադարձնելու համար, պետք է հանձնել քննություն կամ սպասել հաջորդ տարվան, երբ կրկին կգրանցվի 100 միավորը:
Միավորների կրճատման համակարգը գործում է միայն պարեկի կողմից դեմ առ դեմ տուգանման դեպքում: