Վարորդական վկայականի C, D և E անվանակարգը փոխելու պատճառով ծառայությունների գործակալությունը անցնում է աշխատանքի հատուկ ռեժիմի
Վարորդական վկայականի C, D և E անվանակարգը փոխելու պատճառով ծառայությունների գործակալությունը անցնում է աշխատանքի հատուկ ռեժիմի

Ծառայությունների գործակալության որոշմամբ, վարորդական վկայականի C, D և E անվանակարգը փոխելու ցանկացողների բազմության պատճառով, գործակալության սերվիսկենտրոնները փետրվարի 8-ից մինչև մարտի 1-ը անցնում են աշխատանքի հատուկ ռեժիմի: Այս մասին լրատվությունը տարածել է ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունը:

«Վարորդական վկայականը փոխելու ցանկացողների քանակի աճի հետ կապված, աշխատանքային ժամերը այսօրվանից երկարաձգվում են և երկուշաբթի-ուրբաթ օրերին ծառայությունների գործակալության սերվիսկենտրոնները աշխատելու են առավոտյան 09:30-ից մինչև երեկոյան 20:00-ն, իսկ շաբաթ օրը 09:30-ից մինչև 18:00-ն: