Վարորդական վկայականը փոխելու կապակցությամբ, ՆԳՆ-ի ծառայությունների  գործակալությունը  անցնում է աշխատանքային հատուկ  ռեժիմի
Վարորդական վկայականը փոխելու կապակցությամբ, ՆԳՆ-ի ծառայությունների  գործակալությունը  անցնում է աշխատանքային հատուկ  ռեժիմի

Վարորդական իրավունքը հաստատող վկայականը փոխելու կապակցությամբ, Ներքին գործերի նախարարության ծառայությունների  գործակալությունը  անցնում է աշխատանքային հատուկ  ռեժիմի:

Գերատեսչության մեկնաբանությամբ, նշված որոշումը պայմանավորված է ծառայությունների  գործակալության կենտրոններում  վարորդական իրավունքի վկայականը փոխելու ցանկացողների քանակով:

«Դեկտեմբերի 9-ից ծառայության գործակալության Ռուսթավիի և Թբիլիսիի մասնաճյուղերը աշխատելու են ամեն օր՝ 09:30-ից մինչև 22:00-ն, իսկ դեկտեմբերի 11-ից շրջանների մասնաճյուղերը անցնում են արտակարգ ռեժիմի և քաղաքացիներին ծառայելու են շաբաթ՝ 09:30-ից մինչև 22:00-ն, իսկ կիրակի՝ 10:00-ից մինչև 18:00-ն»,- նշված է ՆԳՆ-ի հայտարարությունում:

Նշենք, որ  2018 թվականի հունվարի 1-ից իրավական ուժը կորցնում են մինչև 2006 թվականի  ապրիլի մեկը Վրաստանում տրված վարորդական վկայականները: