Վրաստանն այն չորս երկրների շարքում է, որտեղ ՈւԵՖԱ-ն հնարավոր է անց կացնի չեզոք հանդիպումները. Դավիթ Մուջիրի
ՈւԵՖԱ-ի հետ կայացած տեսակոնֆերանսի մասին մեկնաբանություն է արել, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Մուջիրին:
«Այսօրվա հանդիպման հիմնական թեման եվրոպական մրցաշարերն էին: Օգոստոսի 9-ին կայանալու է վիճակահանությունը: Երկրների միջև տեղաշարժը հիմնախնդրային է: Փուլերը բաղկացած կլինեն մեկ հանդիպումից: Որոշվել է, որ բոլոր հանդիպումները, բացառությամբ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի, կլինեն մեկ հանդիպումանոց և կանցկացվեն առանց հանդիսատեսի»,- ասել է Մուջիրին:
Ըստ ՈՒԵՖԱ-ի ծրագրի, եվրոգավաթների հանդիպումների մի մասը հնարավոր է անց կացվի Վրաստանում: ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է ճգնաժամային ծրագիր, որի համաձայն, հանդիպումները կանցկացվեն չեզոք պետություններում, որտեղ լավ համավարակաբանական իրավիճակ է: Այդպիսին են չորս երկրներ՝ Կիպրոսը, Հունաստանը, Լեհաստանը և Վրաստանը:
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով, մինչև այժմ հայտնի չէ հավաքականի հանդիպմանը երկրպագուների մասնակցության հարցը: