Վրաստանի զբոսաշրջային պաստառներ տեղադրվել են Փարիզի 170 վայրերում [Լուսանկար]
Վրաստանի ազգային տուրիզմի վարչությունը Ֆրանսիայում իրականացնում է լայնածավալ մարքեթինգային արշավ։
Տուրիզմի ազգային վարչության տվյալներով՝ արշավի շրջանակում Փարիզի մետրոյի կայարանների մոտ, քաղաքի կենտրոնական փողոցներում և հրապարակներում տեղադրվել է Վրաստանին նվիրված պաստառներ՝ ընդհանուր 170 վայրում։
«Պաստառները ներկայացնում են Վրաստանի զբոսաշրջային հետաքրքրություն ունեցող վայրերը։ Մետրոյի ուղևորներն ու անցորդները հնարավորություն ունեն ծանոթանալու Վրաստանի բնությանը, մշակույթին և պատմական քաղաքներին», – նշված է հաղորդագրությունում։



