Չինաստանի փոխնախագահ. Վրաստանի և Չինաստանի միջև ռազմավարական հարաբերություններն էլ ավելի են ամրանում, հույս ունենք, ապագայում նույնպես կշարունակենք բարեկամությունն ու գործընկերությունը
«Ռազմավարական հարաբերություններն էլ ավելի են ամրանում, և մեր ցանկությունն է՝ դրանք էլ ավելի զարգանան։ Հույս ունենք, որ ապագայում նույնպես կշարունակենք Վրաստանի հետ բարեկամությունը, գործընկերությունն ու համագործակցությունը», – այս մասին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Հան Չժենը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված երկուստեք աջակցությունը հատկապես կարևոր է և համապարփակ ռազմավարական գործընկերության հիմնական սկզբունքն է։
«Վերջին տարիների ընթացքում մեր երկրի ղեկավարներն աջակցում էին երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Հունիսին նախագահ Սի Ցզինպինը և նախագահ Ղավելաշվիլին հանդիպեցին, և հայտարարություն արվեց համապարփակ ռազմավարական գործընկերության մասին։ Հաջորդ տարի լրանում է Վրաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 35-ամյակը։ Ռազմավարական հարաբերություններն էլ ավելի են ամրանում, և մեր ցանկությունն է՝ դրանք էլ ավելի զարգանան։ Հույս ունենք, որ ապագայում նույնպես կշարունակենք Վրաստանի հետ բարեկամությունը, գործընկերությունն ու համագործակցությունը։ Երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված երկուստեք աջակցությունը հատկապես կարևոր է և համապարփակ ռազմավարական գործընկերության հիմնական սկզբունքն է։ Երկար ժամանակ է՝ Վրաստանն աջակցում է «Մեկ Չինաստան» սկզբունքին, և Չինաստանն էլ աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, անվտանգությանը և երկրի զարգացման շահերին։ Մենք աջակցում ենք փոխշահավետ համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ տնտեսական ուղղությամբ։ Մենք ունենք տնտեսական զարգացման ծրագիր, որը նոր հնարավորություններ կստեղծի», – նշել է Հան Չժենը։