Դավիթ Մաթիկաշվիլի. «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունները զուտ տեխնիկական բնույթի են, ուժի մեջ են մնում բոլոր լծակները, որոնք վերաբերում են տեղամասային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության բողոքարկմանը

20:40, 06.11.2026
«Ռադիկալ ընդդիմությունն ու առանձին հասարակական կազմակերպություններ փորձում են կեղծ նարատիվով խաբել հանրությանը, իբր ընտրական օրենսգրքում այնպիսի փոփոխություններ ենք նախաձեռնում, ինչը շահագրգիռ անձանց զրկում է գործընթացում բողոքարկման իրավունքից», – այս մասին հայտարարել է Ընթացակարգային հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Մաթիկաշվիլին։
Նրա խոսքով՝ ռադիկալ ընդդիմության և առանձին հասարակական կազմակերպությունների նարատիվը բացարձակապես կեղծ է, քանի որ բողոքարկման բոլոր լծակները, որոնք վերաբերում են տեղամասային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության բողոքարկմանը, ուժի մեջ են մնում։
«Դատարանի որոշման կամ տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության հիման վրա արդեն օրինական ուժի մեջ մտած բովանդակային տեղեկատվությունը դատարան այլևս չի վերադառնում։ Իրականում որտեղ անցկացվում են ընտրությունները և ընթանում է ընտրական գործընթացը, դա ընտրական տեղամասն է, և բոլոր քաղաքական ուժերը բարեհաճեն համապատասխան բողոքը գրել այնտեղ, եթե տեսնեն, որ որևէ խախտում տեղի ունի։ Հետագայում արդեն այդ արձանագրությունը բողոքարկեն պատշաճ կարգով, ինչը, բնականաբար, նախատեսում են փոփոխությունները։ Այն մասին, որը վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության բողոքարկմանը, ձեռք չենք տալիս։ Իրականում տեղի է ունենում ընտրական օրենսդրության կատարելագործում էլեկտրոնային ընտրական ձևաչափին անցնելու հետ կապված, ինչը ենթադրում է ավելորդ առկա 11 օրվա հանումը մինչև վերջնական ամփոփիչ արձանագրության կազմումը։ ԿԸՀ-ն նշվածը կիրականացնի ընտրությունների նշանակման օրվանից ոչ թե 26 օրում, այլ 15 օրում պարտավորություն կունենա ամփոփելու ընտրությունները, և այս ամփոփիչ արձանագրությունը նույնպես բողոքարկվում է։ Այստեղ էլ երկրորդ սուտը, թե իբր վերջնական որոշման բողոքարկում տեղի չի ունենում, սակայն բողոքարկվում է ճիշտ իրավական ձևաչափով։ Ամփոփման ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի բացարձակապես տեխնիկական դեր։ Արդեն բողոքարկման բոլոր փուլերն անցած են, որտեղ ընթանում է ըստ էության բողոքի քննությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավաքում է այդ տեղեկատվությունը տեղամասերից և կազմում ամփոփիչ արձանագրությունը», – հայտարարել է Մաթիկաշվիլին։
Նրա խոսքով՝ այս արձանագրության բողոքարկումն այն դեպքում տեղին կլինի, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաց թողնի կամ ոչ ճիշտ տեղեկատվություն նշի ամփոփիչ արձանագրության մեջ, կամ դատարանի որոշումներով սահմանված հանգամանքները չարտացոլի արձանագրության մեջ։
«Ուստի շատ պարզորեն փշրվում է հանրությանը խաբելու այս ողջ փորձը, թե իբր որևէ ձևով մենք ընտրական օրենսդրության մեջ մանիպուլյացիայով փորձում ենք որևէ մեկից զրկել բողոքարկման իրավունքը։ Բոլոր մտցված փոփոխությունները զուտ տեխնիկական բնույթի են և քվեարկության արդյունքների ամփոփման ժամկետի կրճատման հետ կապված ադեկվատ համապատասխանեցում են ստեղծում ընտրական օրենսդրության մյուս հոդվածների հետ», – հայտարարել է Մաթիկաշվիլին։
Ինչպես նշել է Ընթացակարգային հարցերի հանձնաժողովի նախագահը, օրենսդրությամբ գործում է ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփման ոչ միատարր կարգ, իսկ փոփոխությունները նախատեսում են ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփման միատարր ժամկետներ և ընթացակարգեր։
«Սահմանվում է միատարր պրակտիկա – դատարանի կողմից ընդունված և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված պրակտիկան արտացոլվում է օրենսդրության մեջ, և ոչ մի դեպքում շահագրգիռ կողմերը, լիազորված անձինք չեն զրկվում բողոքարկման իրավունքից, որի ակունքը, հիմքն ու էությունը, բնականաբար, տեղամասային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունն է։ Այնտեղից սկսած է իրականացվում դրա բողոքարկման լիազորությունը։ Եթե այս որոշումը չբողոքարկեցին և ընդունեցին, դա սկզբից մինչև վերջ արդեն կողմերի խղճի և գործի իրավական վարման վրա կլինի, քան նրա, որ դա օրենսդրությամբ որևէ մեկի համար արգելված լինի», – հայտարարել է Դավիթ Մաթիկաշվիլին։
Ի գիտություն՝ Վրաստանի խորհրդարանի Իրավական հարցերի հանձնաժողովը «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունը, ուղեկցող սահմանադրական օրենքի նախագծի հետ միասին, քննարկել է առաջին ընթերցմամբ և աջակցել դրան։

Նմանատիպ