Գիվի Միքանաձեն եղել է Բոլնիս քաղաքի թիվ 5 հանրային դպրոցում

19:34, 06.11.2026
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն այցելել է Բոլնիս քաղաքի թիվ 5 հանրային դպրոց և հանդիպել ուսուցիչներին ու աշակերտներին։
Կրթության նախարարության տեղեկատվությամբ՝ Գիվի Միքանաձեն շրջայց է կատարել ուսումնական տարածքներում և դպրոցի գրադարանին նվեր է փոխանցել գրքեր։
Բոլնիսի թիվ 5 հանրային դպրոցում սովորում է ավելի քան 580 աշակերտ։ Ուսումնական հաստատությունը հագեցած է ժամանակակից բնագիտական և համակարգչային լաբորատորիաներով, իդեաթեքով և գրադարանով։
Դպրոցն ակտիվորեն մասնակցում է տարբեր կրթական նախագծերի և մրցույթների, ինչը աշակերտներին սեփական կարողությունները դրսևորելու, գիտելիքները խորացնելու և գործնական հմտությունները զարգացնելու հնարավորություն է տալիս։
Աշակերտների հետաքրքրությունների և կարողությունների աջակցման նպատակով դպրոցում գործում են տարբեր ակումբներ, այդ թվում՝ STEAM-ի և ռոբոտատեխնիկայի ակումբներ, ընթերցողների, վայելչագրության և արվեստի խմբակներ։
Նախարարի հետ միասին դպրոցում եղել են՝ Քվեմո Քարթլիի երկրամասում պետական հավատարմատար Իլիա Ջալաղանիան, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Շերազադիշվիլին, Բոլնիսի մունիցիպալիտետի քաղաքապետ Զամուր Ճիթանավան և Բոլնիսի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Սվանիձեն։

Նմանատիպ