Իրակլի Կոբախիձե. Չափազանց կարևոր է Չինաստանի հետ քաղաքական համագործակցության խորացումը, հատուկ կարևորություն ենք տալիս տնտեսական համագործակցությանը, ունենք դրական դինամիկա

22:35, 06.11.2026
«Քաղաքական համագործակցության խորացումը մեզ համար չափազանց կարևոր է, հատուկ կարևորություն ենք տալիս մեր երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացմանը և ուրախ ենք, որ այս տեսանկյունից նույնպես ունենք շատ դրական դինամիկա, աճող ցուցանիշներ», – այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Հան Չժենի հետ ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ Վրաստանի և Չինաստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական գործընկերությունը տարեցտարի աճում է, սակայն Վրաստանի կառավարության հետաքրքրությունն է, որ այս համագործակցությունն ապագայում էլ ավելի խորանա։
«Մենք հատուկ կարևորություն ենք տալիս այն գործընկերությանն ու բարեկամությանը, որը ձևավորված է մեր երկրների միջև։ Մենք շատ ենք գնահատում Չինաստանի վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ, և ձեր այցը Վրաստան նույնպես այդ վերաբերմունքի հերթական դրսևորումն է։ Մեր դիվանագիտական հարաբերությունները 34 տարվա պատմություն ունեն, և ուրախ ենք, որ դիվանագիտական հարաբերությունների 34-ամյակին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Վրաստանի միջև ստորագրվեց համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Ուրախ ենք, որ այս համաձայնագիրն ունի կոնկրետ շոշափելի արդյունքներ։ Մի քանի տարի առաջ ստորագրվեց ռազմավարական գործընկերության համաձայնագիրը մեր երկրների միջև, և դրանից հետո մենք հասել ենք շատ մեծ առաջընթացի երկկողմ հարաբերություններում տարբեր ուղղություններով։ Մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս մեր երկրների միջև քաղաքական համագործակցության խորացմանը։ Երախտապարտ ենք Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար և նորից հաստատում ենք մեր անշեղ աջակցությունը «Մեկ Չինաստանի» սկզբունքի վերաբերյալ։ Մեր միջև քաղաքական համագործակցության խորացումը մեզ համար չափազանց կարևոր է։ Հատուկ կարևորություն ենք տալիս մեր երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացմանը և ուրախ ենք, որ այս տեսանկյունից նույնպես ունենք շատ դրական դինամիկա, աճող ցուցանիշներ։ Տարեցտարի աճում է առևտրատնտեսական գործընկերությունը մեր երկրների միջև, սակայն մեր հետաքրքրությունն է, որ այս համագործակցությունն ապագայում էլ ավելի խորանա։ Ուրախ ենք, որ ընթացիկ տարվա տվյալներով Չինաստանը դարձել է Վրաստանի խոշորագույն ներդրողը, ինչը հաստատում է չինական բիզնեսի, չինական կողմի ամուր վստահությունը Վրաստանում տնտեսական միջավայրի նկատմամբ։ Այս հանդիպումը մեզ հնարավորություն է տալիս քննարկել երկկողմ համագործակցության հետագա զարգացման հարցերը։ Մենք շահագրգռված ենք առավելագույնս խորացնել գործընկերությունը, այդ թվում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։

Նմանատիպ