Կախա Կալաձե. Սահմանադրական դատարանին ներկայացրել ենք փաստարկներ, որ կոնկրետ կուսակցություններ գործում են երկրի դեմ, ինչեր են արել, սակայն հակափաստարկներ չենք լսել
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն համարում է, որ ընդդիմադիր կուսակցությունների արգելման հետ կապված որոշումն անմիջապես Սահմանադրական դատարանը պետք է կայացնի։
Ինչպես նա նշել է համապատասխան հարցին ի պատասխան, դատարանին և հանրությանը ներկայացվել են ամուր փաստարկներ, որ կոնկրետ քաղաքական ուժերն իրականացնում են հակապետական գործունեություն։
«Դա Սահմանադրական դատարանը պետք է որոշի։ Մենք որևէ իրավունք չունենք միջամտելու որոշմանը։ Մենք դատարանին և հանրության լայն հատվածին ներկայացրել ենք կոնկրետ փաստարկներ, որ նշված կուսակցություններն իրականացնում են թշնամական գործունեություն, նկատված են երկրի դեմ ուղղված քայլերում, չարիքի մեջ։ Բնականաբար, երբ կոչվում ես քաղաքական գործիչ և ներկայացնում ես քաղաքական կուսակցություն, առաջին հերթին պետք է ծառայես սեփական ժողովրդին և սեփական երկրին», – հայտարարել է Կախա Կալաձեն։
Նրա գնահատմամբ՝ ներկայացված ապացույցների ի պատասխան ընդդիմախոսների կողմից հակափաստարկներ չեն հնչել։
«Լավ գիտենք, թե որտեղից և ինչպես են ղեկավարվում այս քաղաքական գործիչներն ու քաղաքական կուսակցությունները։ Ինչեր են արել հանցագործության տեսքով, այս ամենը ոչ թե ուղղակի բանավոր զրույցով, այլ փաստարկված ներկայացվել է դատարանին, սակայն հակափաստարկներ չենք լսել։ Միայն ու միայն տեսնում էինք քաղաքական հայտարարություններ», – նշել է Թբիլիսիի քաղաքապետը։
Կախա Կալաձեի մեկնաբանությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։