Իլհամ Ալիև. Պատերազմից հետո 100 հազար մարդ վերադարձել է Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր, մենք նրանց համար ստեղծել ենք լավագույն պայմանները
Պատերազմից հետո 100 հազար մարդ վերադարձել է Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զանգիլանի շրջանի Ջահանգիրբեյլի և Ջաբրայիլի շրջանի Սոլթանլի գյուղեր տեղափոխված բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Ալիևի խոսքով՝ պատերազմում հաղթանակ տանելուց հետո խաղաղ ապրող ադրբեջանական ժողովուրդը կառուցում և ստեղծագործում է։
«44-օրյա Հայրենական պատերազմի ժամանակ ադրբեջանական ժողովուրդը միավորվեց որպես մեկ ամբողջություն։ Մեր ժողովուրդը և ապագա սերունդները միշտ հպարտ կլինեն այս հաղթանակով, քանի որ մենք վերականգնեցինք արդարությունը, արժանապատվությունը և իրավունքները՝ արյուն թափելով մարտադաշտում։ Աստված ողորմի մեր բոլոր նահատակներին։ Նրանց պայծառ հիշատակը միշտ կապրի մեր սրտերում։ Վստահ եմ, որ նրանց հարազատները գիտեն, որ նրանց արյունը գետնին չի մնացել։ Նրանց պատճառով վրեժ լուծվեց մարտադաշտում, և այսօր նրանց պայծառ հիշատակի նկատմամբ հարգանքի ամենամեծ դրսևորումը Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի այդպիսի հրաշալի վերածնունդն է։
Հայերը 30 տարի շարունակ ավերել են այս հողերը, ոչ մի քար չի մնացել կանգնած։ Ընդամենը վեց տարվա ընթացքում մենք մոտ 100,000 մարդու վերադարձրել ենք Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր և ստեղծել ենք նրանց համար լավագույն պայմանները», – նշել է Իլհամ Ալիևը։