Կայա Կալաս. Ցանկացած համաձայնագիր, որը կավարտի ռուս-ուկրաինական պատերազմը, պետք է սահմանափակի Ռուսաստանի վերստին հարձակումը, զիջումները պետք է լինեն ագրեսորի, այլ ոչ թե զոհի կողմից
Պուտինը չունի եվրոպական անվտանգության վրա վետո դնելու իրավունք, – այս մասին հայտարարել է Եվրոպական Միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Նրա խոսքով՝ ցանկացած համաձայնագիր, որը կավարտի ռուս-ուկրաինական պատերազմը, պետք է սահմանափակի Ռուսաստանի վերազինումն ու վերստին հարձակումը։
«Զիջումները պետք է լինեն ագրեսորի, այլ ոչ թե զոհի կողմից», – նշել է Կայա Կալասը։
Լեհ և ուկրաինացի գործընկերների հետ համատեղ կայացած մամուլի ասուլիսում ԵՄ բարձր ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ ցանկացած բանակցության հիմքում պետք է լինի իր կողմից ներկայացված այն փաստաթուղթը, որը ստորագրել են ԵՄ արտաքին գործերի նախարարները։