Վրաստանի խորհրդարանում «նախարարի ժամը» ձևաչափում վաղը կլսեն առողջապահության նախարարին
Վրաստանի խորհրդարանում «նախարարի ժամը» ձևաչափում վաղը կլսեն առողջապահության նախարարին

Խորհրդարանի վաղվա լիագումար նիստին անցկացվելու է «նախարարի ժամը»:

«Նախարարի ժամը» ձևաչափում պատգամավորները կլսեն առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեին:

Նախարարը պատգամավորներին ներկայացնելու է առողջապահության նախարարության առնչությամբ զեկույց և պատասխանելու նրանց հարցերին:

Առողջապահության նախարարի լսումը նախատեսված էր աշնանային նստաշրջանին և այդ նպատակով Էկատերինե Տիկարաձեն ներկայացել էր օրենսդրական մարմին, սակայն լիագումար նիստին ժամանակի սպառման պատճառով չէր հաջողվել ներկայացնել զեկույցը: