Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է ՀՀ նախագահին
Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է ՀՀ նախագահին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:

Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, Հայաստանի նախագահի Վրաստան այցը երկու երկրների միջև բարեկակամական և բարիդրացիական հարաբերությունների ևս մեկ վկայություն է:

Իրակլի Կոբախիձեն Սերժ Սարգսյանին շնորհակալություն է հայտնել Բորջոմիի կիրճում հրդեհի մեկուսացման աշխատանքներին Հայաստանի ցուցաբերած օգնության համար և նշել, որ վրաց ժողովուրդը գնահատում է ծանր րոպեներին հայ ժողովրդի աջակցությունը:

Վրաստանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ վերջին ժամանակաշրջանում երկկողմ հարաբերությունում կարևոր առաջընթաց կա և փոխանակման բարձր մակարդակի հանդիպումները մեծ ներդրում ունեն համագործակցության խորացման գործում: Կողմերը նշել են, որ բարեկամական հարաբերության ձևավորման և ակտիվացման գործում կարևոր դերը շնորհվում է ժողովուրդների միջև հարաբերությանը և հաստատել են, որ ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի խորհրդարանը պատրաստ է ներդրում ունենալ այս գործընթացում:

 

Սերժ Սարգսյանի հայտարարությամբ, Վրաստանը և Հայաստանը դրացիական հարաբերությունից բացի ունեն նաև բազմադարյա կապ:

Ընդգծվել է երկկողմ հարաբերությունների խորացման գործում միջխորհրդարանական համագործակցության դերը: Կողմերի խոսքով, գերագույն օրենսդրական մարմինների միջև դինամիկ հարաբերությունը հատկապես կարևոր է, քանի որ մոտ ապագայում Վրաստանը և Հայաստանը լիարժեքորեն անցնում են խորհրդարանական կառավարման համակարգի վրա:

 

Կողմերը զրուցել են երկկողմ բնագավառային փոխգործակցության զարգացման հարցերի շուրջ և ընդգծել զբոսաշրջության ոլորտում համագործակցության կարևորությունը:

Վրաստանի խորհրդարանի նախագահը ՀՀ նախագահին ծանոթացրել է երկրի ներքին բարեփոխումների օրակարգը և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Իր հերթին, հայկական կողմը Իրակլի Կոբախիձեին մեկ անգամ ևս հրավիրել է Հայաստան: