Վրաստանի խորհրդարանի նախագահը այս րոպեներին հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահը այս րոպեներին հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ

Օրենսդրական մարմնում Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հանդիպում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նիկոլ Փաշինյանը խորհրդարան է այցելել կառավարության վարչությունից, որտեղ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նրա հետ անցկացրել է դեմ առ դեմ հանդիպում:

Նախքան հանդիպման մեկնարկը կողմերը ԶԼՄ-ների համար որևէ մեկնաբանություն չեն արել:

Օրվա ավարտին Վրաստանի և Հայաստանի վարչապետները, Թբիլիսիի Սակրեբուլոյում ներկա են գտնվելու Հայաստանի հանրապետության անկախություն հռչակելու 100 ամյա հոբելյանին նվիրված ընդունելությանը, որից հետո Գիորգի Կվիրիկաշվիլին Նիկոլ Փաշինյանին և ՀՀ պատվիրակության անդամներին հյուրընկալելու է պաշտոնական ընթրիքի: