Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը Վաշինգթոնում հանդիպել է կոնգրեսական Ռոբերտ Պիտենին
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը Վաշինգթոնում հանդիպել է կոնգրեսական Ռոբերտ Պիտենին

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը պատգամավոր Սոփո Կիլաձեի գլխավորությամբ Վաշինգթոնում հանդիպել է կոնգրեսական Ռոբերտ Պիտենին:

Խորհրդարանի մամլու ծառայության տեղեկությամբ, վրաց խորհրդարանականները նշել են վրաց-ամերիկյան հարաբերությունների կարևորությունը և Վրաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Ամերիկայի առանձնահատուկ աջակցությունը:

Պատվիրակությունը խոսել է նաև սահամանադրական բարեփոխման, ինչպես նաև մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման կոմիտեի առաջնահերթությունների և գործունեության մասին: Վրացական կողմը ընդգծել է Վրաստանի և Ամերիկայի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի դերը և նշանակությունը, ինչպես Ամերիկայի միացյալ նահանգների, այնպես էլ Վրաստանի համար:

Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայության տեղեկությամբ, կոնգրեսականը հաստատել է ԱՄՆ-ի հատուկ աջակցությունը ռազմավարական գործընկերոջ, Վրաստանի նկատմամբ:

Խորհրդարանական պատվիրակության կազմում էին պատգամավորներ՝ Ռատի Իոնաթամիշվիլին, Իրակլի Բերաիան և Գիորգի Տուղուշին: