Վրաստանի պատվիրակությունը մարտի 2-ին, վարչապետ Գիորգի Կվիրիկակաշվիլու գլխավորությամբ, մեկօրյա պաշտոնական այցով կլինի Հայաստանի Հանրապետությունում:
Կառավարության վարչության մամլո ծառայության տեղեկությամբ, վարչապետը հանդիպում է ունենալու ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանի հետ, որից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված ձևաչափում, ՀՀ և Վրաստանի կառավարության անդամների մասնակցությամբ:
Պաշտոնական այցի շրջանակներում, Գիորգի Կվիրիկաշվիլին դեմ առ դեմ հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Նախատեսված է վարչապետի այցելությունը Երևանի ստեղծագործական տեխնոլոգիաների «Թումո» կենտրոն:
Վարչապետի պաշտոնական այցը Հայաստան նախատեսվում էր 2017 թվականի դեկտեմբերին, սակայն հետաձգվել էր Վրաստանի կառավարության նորացված կազմի նկատմամբ խորհրդարանի կողմից վստահություն հայտնելու գործընթացի պատճառով: