Վրաստանի վարչապետը Նյու Յորքում հանդիպել է Հաագայի դատարանի դատախազ Փատու Բենսուդային
Վրաստանի վարչապետը Նյու Յորքում հանդիպել է Հաագայի դատարանի դատախազ Փատու Բենսուդային

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Նյու Յորքում հանդիպել է Հաագայի քրեական միջազգային դատարանի դատախազ Փատու Բենսուդային,- այս մասին տեղեկություն է տարածում վարչապետի մամլո ծառայությունը:

Զրույցը վերաբերել է 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան օգոստոսի պատերազմի հետաքննության հետ կապված հարցերին:

Հանդիպմանը մեկ անգամ ևս հաստատվել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը, ապագայում ևս շարունակել ակտիվ համագործակցությունը Հաագայի քրեական միջազգային դատարանի և դատախազի գրագենյակի հետ, որպեսզի առավել նպաստի հետաքննության գործընթացին:

Վրացական կողմը հույս է հայտնում, որ լիարժեք կհետաքննվի վրացիների էթնիկ բնաջնջումը, ռազմական գերիների կտտանքները և սպանությունը, վրացական բնակչության դեմ ուղղված պատերազմի հանցանքները և Գորիի ռմբակոծման ժամանակ Ռուսաստանի կողմից «Իսկանդերի» կիրառումը:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին: