Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշկիանի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Ֆեզեշկիանի հետ։
Վրաստանի կառավարության աշխատակազմի տվյալներով՝ հանդիպումը, որը տեղի է ունեցել Երևանում Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում, կենտրոնացել է երկու երկրների միջև առկա հարաբերությունների վրա։ Նշվել է զբոսաշրջության ոլորտում դրական համագործակցությունը։
Բացի այդ, հանդիպմանը կենտրոնացել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վրա։ Վրաստանի վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է երկխոսության և դիվանագիտական ջանքերի հատուկ կարևորությունը լարվածության թուլացման և երկարատև խաղաղության ապահովման համար։