Իրանի արտաքին գործերի նախարար. Մտահոգված ենք տարածաշրջանում և նրա շուրջ ԱՄՆ-ի ցանկացած ներկայությամբ, սակայն այս հարցի շուրջ սերտ շփման մեջ ենք հայ ընկերների հետ և վստահում ենք նրանց

16:33, 16.10.2026
Մտահոգված ենք տարածաշրջանում և մեր շուրջ ԱՄՆ-ի ցանկացած ներկայությամբ, սակայն այս հարցի շուրջ սերտ շփման մեջ ենք մեր հայ ընկերների հետ և վստահում ենք նրանց, – այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին։
Նրան հարցրել են՝ արդյոք Իրանը մտահոգված է տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությամբ՝ հաշվի առնելով հայ պաշտոնյաների վերջին այցելությունները և Հայաստանի ու Իրանի միջև անցկացված բանակցությունները։
«Գիտենք, որ նրանք Իրանի անվտանգության դեմ ոչինչ չեն անում, ուստի շարունակում ենք խորհրդակցությունները Հայաստանի իշխանությունների հետ։ Իմ շատ լավ ընկերը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարը, Թեհրանում էր։ Մենք լավ խորհրդակցություններ ունեցանք, իսկ այսօր մեր նախագահը հանդիպելու է Հայաստանի վարչապետին։ Սերտ շփման մեջ ենք», – հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

Նմանատիպ