Լատվիայի վարչապետ. Եվրոպացիները տարեկան մեկ շիշ գարեջուր քիչ պետք է խմեն, Ուկրաինային հիմա փող է պետք, եթե քիչ խմենք, մարդկանց կյանքեր կփրկենք, ամեն ինչ այսքան պարզ է
Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ուկրաինային օգնելու համար Եվրամիության յուրաքանչյուր բնակչի կողմից տարեկան մեկ շիշ գարեջրի արժեքով գումար հատկացնելն էլ բավարար կլինի։
Կուլբերգսը նաև ընդգծել է Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելու անհրաժեշտությունը։ Նա նաև կոչ է արել քաղաքացիներին քիչ ուշադրություն դարձնել սեփական հարմարավետությանը և հայտարարել է, որ Ուկրաինային աջակցելը կապված է որոշակի ծախսերի հետ։
Մասնավորապես, Լատվիայի վարչապետը եվրոպացիներին առաջարկել է տարեկան մեկ շիշ գարեջուր քիչ խմել և այդ կերպ տնտեսված գումարը տրամադրել Ուկրաինային օգնելուն։
«Եվրոպացիները տարեկան մեկ շիշ գարեջուր քիչ պետք է խմեն։ Մենք դրա հնարավորությունն ունենք։ Ուկրաինային հիմա այդ փողն է պետք։ Մեկ շիշ գարեջուրը ընդամենը ծախս է, իսկ Ուկրաինայի համար դա կյանքի արժեք է։ Եթե քիչ խմենք, այնտեղ մարդկանց կյանքեր կփրկենք։ Ամեն ինչ այսքան պարզ է», – հայտարարել է Լատվիայի վարչապետը։