Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Մալթայի խորհրդարանի նախագահի հետ

15:18, 16.10.2026

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Մալթայի խորհրդարանի՝ Ներկայացուցիչների պալատի նախագահ Կարմելո Աբելայի հետ և շնորհավորել նրան այս պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները, Վրաստանի օկուպացված տարածքներում ստեղծված իրավիճակը և Վրաստան-ԵՄ հարաբերությունները։ Ընդգծվել է այդ հարաբերություններում երկխոսության վերականգնման կարևորությունը և խորհրդարանական դիվանագիտության դերը այս գործընթացում։

Կողմերը հայտնել են երկկողմ խորհրդարանական հարաբերությունները խորացնելու իրենց պատրաստակամությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակներում, որն այս պահին ընթանում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Խորհրդարանական պատվիրակության կազմում են՝ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին և խորհրդարանական քաղաքական խմբի փոխնախագահ Էկա Սեփաշվիլին։

Նմանատիպ