Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին

17:09, 16.10.2026
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ / PACE) նախագահ Պետրա Բայերին։
Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ վերջին տարիներին հաճախ է տեղի ունենում միջազգային կազմակերպությունների գործիքավորում քաղաքական նպատակներին հասնելու համար, ինչի օրինակն է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերաբերմունքը Վրաստանի խորհրդարանի պատվիրակության նկատմամբ։
Կողմերը խոսել են Վրաստանի խորհրդարանի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի միջև հարաբերությունների մասին։ Նշվել է, որ այսօր Վրաստանի խորհրդարանը վեհաժողովում պատվիրակություն չունի։
Շալվա Պապուաշվիլին ուշադրություն է հրավիրել PACE-ի կողմից 2025 թվականի հունվարին ընդունված բանաձևի վրա, որը, նրա խոսքով, կոպտորեն խախտում է Վրաստանի ինքնիշխանությունը։ Նա հայտարարել է, որ Վրաստանի պատվիրակության լիազորությունների երկարաձգման պայման է սահմանվել նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչով խորհրդարանական վեհաժողովը խախտել է իր իսկ սկզբունքները։ Շալվա Պապուաշվիլին համագործակցության վերականգնման ուղի է անվանել Վրաստանի պատվիրակության լիազորությունների անպայման ճանաչումը։
Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը հավատարիմ է մնում Եվրոպայի խորհրդի հիմնական սկզբունքներին և արժեքներին։
Հանդիպումը կայացել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի խորհրդի անդամ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակներում։
Խորհրդարանական պատվիրակության կազմում են՝ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին և «Ժողովրդի ուժը» խորհրդարանական քաղաքական խմբակցության ղեկավարի տեղակալ Էկա Սեփաշվիլին։

Նմանատիպ